Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապ. Հայաստան այցելելու խոստումս ուժի մեջ է

Հռոմի պապ. Հայաստան այցելելու խոստումս ուժի մեջ է
01.12.2015 | 21:03

2014 թվականին ես խոստացա երեք հայ պատրիարքների այցելել Հայաստան, և իմ խոստումն ուժի մեջ է՝ հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Կենտրոնական Աֆրիկայից Իտալիա վերադառնալուց հետո: «Աֆրիկային միշտ օգտագործել են այլ ուժեր: Սկզբում աֆրիկացի ստրուկներ են վաճառել, հետո աչք են տնկել հարստությունների վրա՝ չմտածելով մարդկանց մասին: Աֆրիկան շահագործման տառապյալ է: Եթե մարդիկ չփոխվեն, մենք կունենանք ողբերգություններ, սովից մահացող երեխաներ»:
«Հեռավոր ճամփորդություններն իմ տարիքում հենց այնպես չեն անցնում»,-հավելել է Հռոմի պապը: 79-ամյա պապը պատրաստվում է մեկնել Մեքսիկա:
«Բացի այդ, ես նախորդ տարի երեք պատրիարքների խոստացա, որ կայցելեմ Հայաստան: Խոստումս ուժի մեջ է»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ